Publication

Published by NRSC


International publications


Media review


  Media review


ՃՏ-պատահարները` վերջին 5 տարում

Առաջիկա 5 տարիների ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թիվը պետք է նվազեցվի 10 տոկոսով, այնինչ վերջին 5 տարում պատահարների թիվը տարեկան ավելացել է 10 տոսկոսով: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության վերջերս ընդունած Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության ռազմավարության մանրամասները:
«Վերջին 5 տարում Հայաստանում չափազանց ավելացել է ՃՏՊ թիվը: Միայն 2008թ. գրանցվել է 2222 ՃՏՊ, որի հետևանքով զոհերի թիվը կազմել է 407 մարդ, վիրավորներինը` 3125 մարդ: Դա բավականին մեծ թիվ է»,- ասաց Հ. Բեգլարյանը:
Նա տեղեկացրեց, որ ռազմավարության համաձայն, իրականացվելու են մի շարք միջոցառումներ` ամրագոտիների ամրացում (որը սակայն ՃՏՊ պատճառների մեջ 0.01% է կազմում), նախատեսվում է ազգային խորհուրդ ստեղծել, որը կգլխավորի ՀՀ վարչապետը և կմասնակցեն շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ղեկավարները, ՀԿ ներկայացուցիչներ: Խորհուրդն ունենալու է գործադիր մարմին, որտեղ կլինեն տարբեր ոլորտների համապատասխան մասնագետներ: Կստեղծվեն նաև աշխատանքային խմբեր:
Հ. Բեգլարյանի տվյալներով, ՃՏՊ 25%-ը կատարվում է Երևանում, որից 75% դեպքերում խոցելի խմբերի մասնակիցներ են լինում` երեխաներ, ծերեր, հաշմանդամներ, հետիոտներ, հեծանվորդներ: Այս առումով նա կարևորեց հետիոտնային մշակույթի ստեղծման խնդիրը:
«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ նախագահ Պողոս Շահինյանը հայտնեց, որ ռազմավարության շրջանականերում Հայաստանում ներդրվելու է ճանապարհային անվտանգության աուդիտի ինստիտուտ:
Անդրադառնալով ամրագոտիների խնդրին` Պ. Շահինյանը նշեց, որ լավ կլիներ, եթե ճանապարհային ոստիկանությունն ինքը իր օրինակով վարորդներին ցույց տար դրանց կարևորությունը:
«Հասկանում եմ, որ օրենքով նրանք ազատված են ամրագոտիներ կապելու պարտավորությունից: Բայց նրանք էլ մարդ են և սխալից երաշխավորված չեն»,- ասաց Պ. Շահինյանը:
Ընդ որում, ըստ նրա, ամրագոտին նախատեսված է 30-70կմ/ժ արագության համար, իսկ մայրուղիներում ամրագոտիների ՕԳԳ նվազում է 60-70%:
 
21.08.2009, 16:26
Aysor.am

Աղբյուրը` http://www.aisor.am/am/news/2009/08/21/patahar/?swam

back

OUR PARTNERS

"My life is yours" video
watch video


 
   
     
    The photos placed on this website are copyright protected by the Author and Adjacent Rights Law of the Republic of Armenia. It is strictly forbidden to copy, misuse, spread, exemplify, adjust the photos or use them for any other purposes before prior written permission of the NRSCA.
  copyright © 2010 NRSCA
design by Nairi Sukiasyan