|
Հարգելի բարեկամ,
Ողջունում եմ Ձեզ մեր նորացված կայքում: Կայքի փոփոխման հիմնական պատճառը այն հնարավորինս ինտերակտիվ և ոլորտի վերաբերյալ տարրաբնույթ տեղեկատվությամբ լի դարձնելն է: Այստեղ Դուք կարող եք գտնել Ձեզ հուզող հարցերի պատասխանները, ստուգել Ձեր վարորդական հմտությունները` թեստի միջոցով, և իհարկե կարող եք հետևել հայաստանյան և օտարերկրյա ճանապարհների և ավտոմեքենաների հետ կապված նորություններին: Վիճակագրական տվյալներ և հարցազրույցներ, փաստեր եւ թվեր, հետաքրքիր տեսահոլովակներ և նկարներ` այս ամենը հասանելի է այստեղ:
Եթե Դուք վարորդ եք, այստեղ կարող եք գտնել Հայաստանում մեքենա վարելու հետ կապված բոլոր կանոններն ու օրենքները: Դուք նաև հնարավորություն կունենաք ստանալ տեղեկություն Հայաստանի շուկայում մեքենաների արտադրության ամենավերջին նորարարությունների ու զարգացումների մասին: Ամբողջ կայքում սփռված է անվտանգ երթևեկության հետ կապված տեղեկատվություն:
Ծնողները և երեխաները իրենց երթևեկությունն ու փողոցում քայլելն ավելի ապահով դարձնելու համար ևս կարող են օգտվել կայքում զետեղված նյութերից` պատահարներից և վնասվածքներից խուսափելու նպատակով: Ծնողները կարող են կիրառել առցանց հասանելի նյութերը իրենց երեխաներին ճանապարհային անվտանգության հիմունքները ուսուցանելու համար: Բոլոր տարիքի երեխաները կարող են սովորել “Ճանապարհային անվտանգություն” առարկան դպրոցներում կամ արձակուրդում գտնվելու ժամանակ: Իսկ եթե Դուք չգիտեք, ինչպես օգտագործել երեխայի նստատեղը, Ձեր հարցի պատասխանը կգտնեք այստեղ` պարզապես հետևելով տրամաբանական հղումներին:
Հայաստանի Կարմիր Խաչ ընկերության օժանդակությամբ մենք կայքում ներկայացնում ենք առաջին օգնություն ցուցաբերելու նյութեր:
Այս առիթն օգտագործելով, կցանկանայի ևս մեկ անգամ ողջունել Ձեզ և շնորհակալություն հայտնել ճանապարհներն ավելի անվտանգ դարձնելու վերաբերյալ Ձեր կողմից հետաքրքրություն ցուցաբերելու համար:
Պ. Շահինյան
ՀՀ ՃԵԱԱԽ
Քարտուղարության պետ |
|