|
Նորություններ
17.05.11
13.05.11
11.05.11
Հանդիպում
թիվ 128 դպրոցի հետ
8.02.11
Լոռու մարզի Գյուլագարակ գյուղը`
“Անվտանգ գյուղեր” փորձնական նախագծի շրջանակներում
Ճանապարհային անվտանգությունը` տարվա հաջողություն 22.12.10
2010թ. Ճանապարհային անվտանգության միջազգային մրցանակը` Հայաստանին
Միջազգային ֆորում “ԴԱՐՁՆԵՆՔ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳ”: 23.11.2010
Միջազգային համաժողով “Ճանապարհային անվտանգությունը լրատվական դաշտում”: 13.11.2010
Ծառատունկն իբրև ճանապարհային անվտագության տարր: 13.11.2010
Երիտասարդները միավորվում են հանուն ճանապարհային անվտանգության: 28.10.2010
Մամուլի ասուլիս Արմենպրեսս ակումբում: Հոկտեմբեր 2010
Կայացել է ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի անդրանիկ նիստը: Սեպտեմբեր 2010
Անվտանգությունը` վտանգավոր մրցույթներում: Սեպտեմբեր 2010
ՃԱԱԽ-ը մասնակցեց «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի նիստին: Սեպտեմբեր 2010
ՃԱԱԽ-ը ճանաչվեց հաղթող ”Լավագույն PR տեսահոլովակ” անվանակարգում: Հուլիս 2010
Անվտանգությունը քո ձեռքերում է: Մարտ 2010
Առաջին Համաշխարհային նախարարական համաժողովը Մոսկվայում:
Նոյեմբեր 2009
"Մի շտապիր մեռնել, քանի դեռ չես ապրել”
ՃԱԱԽ –ի ճանապարհային անվտանգության խթանմանն ուղղված երգ-ուղերձ
|
|
|
|
|
|
|
“Մի շտապիր մեռնել, քանի դեռ չես ապրել”
ՃԱԱԽ –ի ճանապարհային անվտանգության խթանմանն ուղղված երգ-ուղերձ
ՃԱԱԽ հավատում է, որ ճանապարհային անվտանգության ճիշտ ուղերձների տարածումը ամեն տարի հարյուրավոր մարդկային կյանքերի փրկման համար անհրաժեշտ ներուժ է հանդիսանում: Այստեղ` ՃԱԱԽ-ում, մենք մշտապես նոր և նորարարական ուղիներ ենք հետազոտում` ուղղված ճանապարհային անվտանգության կարևորության գիտակցման մակարդակի բարձրացմանը: Մենք նպատակներից է նաև քարոզարշավի տարածումը ավելի մեծ լսարանի համար` կենտրոնանալով հատկապես երիտասարդության շուրջ: Այս պատճառով 2008թ. սեպտեմբերից ՃԱԱԽ-ը, սերտորեն համագործակցելով հայկական շոուբիզնեսի հանրահայտ ներկայացուցիչների հետ, ստեղծեց երգ, իս հետագայում նաև տեսահոլովակ` ճանապարհային անվտանգության կանոնների պահպանման խթանմանն ուղղված:
Երգի բառերը գրվել է Լիլի Հովների, իսկ երաժշտությունը`Նիկ Էգիբյանի կողմից: Նրանց` մոտ երկու ամիս տևած համատեղ աշխատանքի աշխատանքի արդյունքում վերահաստատվեց ճանապարհային անվտանգության ուղերձը`“Մի շտապիր մեռնել, քանի դեռ չես ապրել” երգի միջոցով: ՃԱԱԽ-ը այնուհետև հնարավորություն ունեցավ ծանոթանալ արվեստի բնագավառի մի շարք ներկայացուցիչների հետ և պայմանագիր կնքեց էստրադայի հայտնի երգիչների` Անդրեի, Հասմիկ Կարապետյանի և Զարուհի Բաբայանի հետ: Հայկական Երաժշտական Մրցանակաբաշխության ժամանակ Անդրեն 4 անգամ հաղթող է ճանաչվել “Լավագույն տղամարդ վոկալիստ” անվանակարգում, ինչպես նաև առաջինն է եղել, ով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլում և գրավել 8-րդ տեղը` 2006թ-ին: Հասմիկ Կարապետյանը Հայաստանի ամենասիրված երգչուհիներից մեկն է և 2006թ. Հայկական Երաժշտական Մրցանակաբաշխության “Լավագույն երգչուհի” անվանակարգում հաղթողը: Նույն անվանակարգում 2002թ. հաղթող է ճանաչվել Զարուհի Բաբայանը` ստանալով նաև “Լավագույն ալբոմ” անվանակարգի մրցանակը նույն տարում թողարկված իր երբևէ առաջին ալբոմի համար:
ՃԱԱԽ-ը երախտապարտ է նրանցից` իրենց ջանքերն անվարձահատույց ներդնելու համար: Մենք հպարտ ենք, որ առիթ ունեցանք աշխատելու նման տաղանդավոր երաժիշտների հետ, ովքեր իրապես միավորվեցին` հանուն ճանապարհային անվտանգության:
2009թ. սեպտեմբերին ՃԱԱԽ-ը սկսեց տեսահոլովակի նկարահանումը` Գաբրիլզ ստուդիայի ռեժիսոր Սերժ Գաբոյանի և օպերատոր Արա Գասոյանի մասնակցությամբ: Տեսահոլովակը պատմում է ճակատագրական ավտովթարի մասին, որտեղ միակ ողջ մնացողը 5 տարեկան աղջիկ է, ով կորցնում է ծնողներին: Երևանի փողոցներում լքված թափառելով, աղջիկը զգուշացնում է վարորդներին կապել ամրագոտիները, մի գործողություն, որը կփրկեր իր ծնողների կյանքը: Տեսահոլովակի նկարահանումները տևեցին մեկ շաբաթ և նույնիսկ անհրաժեշտություն եղավ փակել Երևանի 2 գլխավոր ճանապարհ: Տեսահոլովակը առաջին անգամ եթեր դուրս եկավ հոկտեմբերին հայկական հեռուստաընկերության Դար 21 հեռուստաալիքով և շարունակվեց հեռարձակվել համարյա բոլոր հեռուստատեսային և ռադիոալիքներով:
Տես տեսահոլովակը
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների, տարածումը, վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել ՃԵԱԱԽ-ի թույլտվությունը: |
|
դիզայնը Նաիրի Սուքիասյանի
copyright © 2010 NRSCA
|
|