ՄԱԿ-ի կողմից հռչակված “Գործողությունների տասնամյակի” մեկնարկը Հայաստանում: 11.05.2011
Մայիսի 11-ին մեկնարկեց ՄԱԿ-ի
կողմից հռչակված ճանապարհային անվտանգության “Գործողոթյունների տասնամյակը”:
Ամբողջ աշխարհում այս օրը մեկնարկեցին միջոցառումներ, և Հայաստանը
նույնպես բացառություն չէր:
Ճանապարհային երթևեկության ազգային խորհուրդը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը
և ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունը նախաձեռնեցին միջոցառումների
շարք` նվիրված “Գործողությունների տասնամյակի” մեկնարկին: Նախապես
մշակվել և ընդունվել էր ճանապարհային անվտանգության խորհրդանիշ` ճանապարհը
հետիոտնային անցումով` զեբրայով, անցնող պինգվին` որը կրում է զեբրայի
գունավորմամբ շարֆ:
Մայիսի 11-ին Հանրապետության հրապարակում այս կապակցությամբ կազմակերպեց
ասուլիս` Ճանապարհային երթևեկության ազգային խորհրդի, ՄԱԿ-ի հայաստանյան
ներկայացուցչության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Առողջապահության համաշխարհային
կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության, ՀՀ Ճանապարհային
ոստիկանության և Երևանի դպրոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Այնուհետև, ըստ նախատեսած ժամանակացույցի` կազմակերպվեց կարգազանց
հետիոտների տեղեկատվական ակցիա` դպրոցականների և Ճանապարհային ոստիկանության
աշխատակիցների մասնակցությամբ: Երևանի թիվ 71 դպրոցի աշակերտները`
Հանրապետության հրապարակում, իսկ թիվ 128 դպրոցի աշակերտները` Ազատությամ
պողոտայում ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների օգնությամբ
մոտենում էին կարգազանց հետիոտներին, տեղեկացնում ճանապարհային երթևեկության
կանոնների խախտման մասին, նվիրում տեղեկատվական նյութեր և ճանապարհային
անվտանգության խորհրդանիշ “Պինգվին”:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների, տարածումը, վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել ՃԵԱԱԽ-ի թույլտվությունը: