|
Նորություններ
17.05.11
13.05.11
11.05.11
Հանդիպում
թիվ 128 դպրոցի հետ
8.02.11
Լոռու մարզի Գյուլագարակ գյուղը`
“Անվտանգ գյուղեր” փորձնական նախագծի շրջանակներում
Ճանապարհային անվտանգությունը` տարվա հաջողություն 22.12.10
2010թ. Ճանապարհային անվտանգության միջազգային մրցանակը` Հայաստանին
Միջազգային ֆորում “ԴԱՐՁՆԵՆՔ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳ”: 23.11.2010
Միջազգային համաժողով “Ճանապարհային անվտանգությունը լրատվական դաշտում”: 13.11.2010
Ծառատունկն իբրև ճանապարհային անվտագության տարր: 13.11.2010
Երիտասարդները միավորվում են հանուն ճանապարհային անվտանգության: 28.10.2010
Մամուլի ասուլիս Արմենպրեսս ակումբում: Հոկտեմբեր 2010
Կայացել է ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի անդրանիկ նիստը: Սեպտեմբեր 2010
Անվտանգությունը` վտանգավոր մրցույթներում: Սեպտեմբեր 2010
ՃԱԱԽ-ը մասնակցեց «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի նիստին: Սեպտեմբեր 2010
ՃԱԱԽ-ը ճանաչվեց հաղթող ”Լավագույն PR տեսահոլովակ” անվանակարգում: Հուլիս 2010
Անվտանգությունը քո ձեռքերում է: Մարտ 2010
Առաջին Համաշխարհային նախարարական համաժողովը Մոսկվայում:
Նոյեմբեր 2009
"Մի շտապիր մեռնել, քանի դեռ չես ապրել”
ՃԱԱԽ –ի ճանապարհային անվտանգության խթանմանն ուղղված երգ-ուղերձ
|
|
|
|
|
|
|




|
Նոր մոտեցում ճանապարհային անվտանգությանը` Լոռու մարզի Գյուլագարակ գյուղ
Համաշխարհային բանկի Կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավման ծրագրի (ԿՆՃԲ Ծրագիր) շրջանակներում բարելավված և վերանորոգված ճանապարհները, իրենց բոլոր դրական հատկանիշներով հանդերձ, որոշ առումներով "գայթակղում են" կարգազանց վարորդներին երթևեկել վտանգավոր արագությամբ` անտեսելով արագությունը սահմանափակող ճանապարհային նշանները: Այդ վտանգը հատկապես սպառնում է գյուղական այն հատվածներին, ուր ճանապարհն անցնում է դպրոցի կամ հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերի մոտով:Նախատեսված էր իրականացնել “Անվտանգ գյուղեր” փորձնական նախագիծ` փոքր քաղաքների և գյուղերի հետիոտների անվտանգության ապահովման նպատակով, որըբ և կյանքի կոչվեց ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և "Տրանսպորտի ԾԻԳ" պետական հիմնարկի համատեղ ուժերով: Ճանապարհային երթևեկության անվտանգության աուդիտի խորհրդատու Ֆիլիպ Ջորդանի (Ավստրալիա) մասնակցությամբ ուսումնասիրվեցին ճանապարհահատված-ները և փորձնական նախագծի համար ընտրվեց Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի դպրոցի (250 աշակերտ) մոտով անցնող ճանապարհահատվածը:
Ճանապարհը վերականգնվել էր` ըստ ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից հաստատված նախագծի` հաշվի առնելով ՀՀ-ում գործող նորմերն և պահանջները: Բնակավայրում արագությունը սահմանափակող նշաններով սահմանված արագությունը 60 կմ/ժ է, սակայն իրականում այն հասնում է 80 կմ/ժ: Գյուղում փողոցային լուսավորությունը բացակայում էր, ճանապարհածածկը և նշագծումը մշտապես կեղտոտվում էին: Դպրոցի գլխավոր մուտքի մոտ կար հետիոտնային անցում, բայց այն գտնվում էր ոչ հարմար տեղում:
Ելնելով միջազգային փորձից` անհրաժեշտ եղավ իրակա-նացնել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման լրացուցիչ` ՀՀ-ում գործող նորմերով և պահանջներով չնախատեսված միջոցառումներ, մասնավորա-պես` թույլատրելի արագությունը մինչև 40 կմ/ժ իջեցնելու նպատակով տեղադրվեցին արագությունը սահմանափակող լրացուցիչ նշաններ, ինչպես նաև դպրոցից դեպի ներքև և վերև տանող ճանապարհահատվածում կառուցվեցին երկու ՙարհեստական անհարթություններ` (лежачий полицейский), երեք լրացուցիչ հետիոտնային անցումներ, համապատասխան նշագծումով գրվեց “ԴՊՐՈՑ” բառը, արգելվեց վազանցքը և այլն:
Ներկայումս շինարարական աշխատանքների փուլն ավարտին է հասցվել, և իրականացվում են այլ միջոցառումներ, ուղղված հանրային իրազեկմանը և ճանապարհային երթևեկության անվտանգության ուսուցանմանը դպրոցում:
լուսանկարներ
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների, տարածումը, վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել ՃԵԱԱԽ-ի թույլտվությունը: |
|
դիզայնը Նաիրի Սուքիասյանի
copyright © 2010 NRSCA
|
|